ՊԵԿ–ն ապօրինի գործունեության համար տուգանել է 6 տնտեսվարող սուբյեկտի

ՊԵԿ
Եվս 2–ը տուգանվել են առանց լիցենզիայի աշխատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը մարտ ամսվա երկրորդ կեսին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք է արձանագրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Հաղորդագրությունում ասվում է, որ նրանց ապօրինի եկամտի չափը կազմել է շուրջ 11,3 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է գրեթե 6 մլն դրամ:
«22 դեպքով արձանագրել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր մոտ 4,4 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմել է 22 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
ՊԵԿ–ը տուգանել է նաև առանց լիցենզիայի աշխատող «Արմենիկում+» և «Մադեսիս» ընկերություններին։
Արձանագրված խախտումների գումարը կազմել է 34,100,000 դրամ։
Սպառողներին «խաբող» հեղուկ գազի լցակայանները կտուգանվեն` ըստ շրջանառության չափի