Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի կենտրոնում ավտոմեքենա է պայթեցվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի վարչակազմը։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները աշխատում են դեպքի վայրում։
Պայթյունի հետևանքով տուժել է Մաքսիմ Զուբարևը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Ակիմովկա գյուղի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Պայթյունը հնչել է այսօր առավոտյան։