ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից։
Նշվում է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, և դերասանուհին քիչ առաջ հեռացել է կյանքից։
Մարտի 17-ին Կիրակոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ` վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցից հայտնել էին, որ դերասանուհին շնչառական խնդիրներ է ունեցել, սատուրացիան ցածր է եղել։
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականին Գյումրիում և դեկտեմբերին կդառնար 77 տարեկան։
Նա դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում, ապա 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում։ Խաղացել է մի շարք ներկայացումներում, իսկ հեռուստադիտողի հիշողության մեջ մնացել է «Վերվարածները ընտանիքում» հայկական հեռուստասերիալից։