Հայաստանի ձգտումն է վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն ու Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը
Խաչատուրյանը շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը
«Հայաստանի ձգտումն է բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,–ասել է նախագահը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին` նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը։