ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի թիվը հասել է 32-ի

Թենեսի նահանգում մոլեգնած տարերքի պատճառով 15 մարդ է զոհվել։
Sputnik
ԱՄՆ մի շարք նահանգներում տորնադոների շարքի զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ տուժել են: Տեղեկությունը հայտնում է New York Times թերթը։
Պարբերականը նշում է, որ մահվան դեպքերը գրանցվել են Ալաբամա, Արկանզաս, Դելավեր, Իլինոյս, Ինդիանա, Միսիսիպի և Թենեսի նահանգներում: Միայն Թենեսիում 15 մարդ է զոհվել։
Հինգ մարդ է զոհվել Արկանզաս նահանգում։ Նահանգապետ Սառա Հաքաբի Սանդերսն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել նշելով, որ իշխանությունը ոչ մի ռեսուրս չի խնայի նահանգը վերականգնելու համար: Նրա հրամանով տարերքի հետևանքների դեմ պայքարին միացել է Ազգային գվարդիան։