Զապորոժիեում ՌԴ ԶՈւ-ն FPV-դրոններ է կիրառել Ուկրաինայի ԶՈւ դիրքեր թռուցիկներ նետելու համար

Այդ թռուցիկներում կոչ են անում վայր դնել զենքը և գերի հանձնվել ռուսական զորքերին։
Sputnik
Զապորոժիեի ուղղությամբ ռուս զինվորականները FPV-դրոններ են կիրառում ոչ միայն հակառակորդի անձնակազմը ոչնչացնելու, այլև զենքը վայր դնելու և կյանքը պահպանելու կոչով թռուցիկներ տարածելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 27-ին «Սպեկտր Ինժինիրինգ» կոնստրուկտորական բյուրոյի գործադիր տնօրեն Անդրեյ Բրատենկովը հայտնել էր, որ կազմակերպության մասնագետները մշակել են «Ոզնի» ցամաքային դրոնը՝ զրահապատ տեխնիկան ոչնչացնելու համար:
Փետրվարին ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայիններն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում կիրառել էին ռուսական նոր հետախուզական-հարվածային համակարգը՝ փոքր կամիկաձե ԱԹՍ-ներով։