Ծաղկազարդը Մայր աթոռում. Գարեգին Բ–ն մանուկների օրհնության կարգ է կատարել

Ծաղկազարդը Մայր աթոռում
Կաթողիկոսն ընդունել և իր օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշել են Ծաղկազարդի տոնը, տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով առավոտյան ժամերգությունից հետո կաթողիկոսը կատարել է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդը Մայր աթոռում
Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցած պատարագի ժամանակ պատարագիչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է. «Ծաղկազարդին Երուսաղեմի ժողովուրդը քաղաքական առումով բաժանված էր մի քանի խմբերի, սակայն Մեսիայի գաղափարը Երուսաղեմի բնակիչների անհատական և համընդհանուր շահերը զետեղել էր մեկ տեղում։ Փարիսեցիներն ու սադուկեցիները, մաքսավորներն ու զելոտները մի կողմ էին դրել քաղաքական և վարդապետական տարաձայնությունները և եկել էին գտնելու իրենց թե՛ անհատական և թե՛ միասնական փրկությունը»։
Ծաղկազարդը Մայր աթոռում
Տոնի առիթով կաթողիկոսն ընդունել և իր հայրապետական օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը