Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին
Այսօր լրանում է Քառօրյա պատերազմի յոթերորդ տարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին, տեղեկանում ենք երրորդ նախագահի գրասենյակից:
Նշվում է, որ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի յոթերորդ տարին: Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր հենց Սերժ Սարգսյանը:
Պատերազմի հանգամանքները քննելու համար ոչինչ չի արվել՝ սլաքն ուղղում են բանակի վրա. Օհանյան
Հիշեցնենք` 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել: Հայկական կողմը շուրջ 100 զոհ է տվել։