ՀՀ–ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով. եղանակի տեսություն

Մարդիկ վայելում են գարունը. արխիվային լուսանկար
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 14-16 աստիճան տաքություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 14-16, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն