ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ապրիլի 3-4–ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։