ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը գրանցել է «պատմական նվաճում», հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նժույգաթափ վարժությունում մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ արծաթե մեդալը նվաճել է Մամիկոն Խաչատրյանը։
Ավելի վաղ նշել էինք, որ թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Էրիկ Բաղդասարյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը, վաստակել են 159, 161 միավոր (հանրագումարում) ու զբաղեցրել են 4-րդ տեղը։