Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություն է իրականացվում

Արխիվային լուսանկար
Խուզարկությունը իրականացվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Պետեկամուտների կոմիտեն ու քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Խուզարկությունը իրականացվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում։
«Հանգամանքների հետ կապված թույլ տվեք մի քիչ սպասել, գործողությունները որոշակի փուլ անցնեն, որպեսզի կարողանանք անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել»,– այս մասին էլ Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` խուզարկությունը պայմանավորված է 1 ամիս առաջ «Նոր Զովքի» գործի շրջանակներում հայտնաբերված հետքի հետ, երբ սերվերներում բացահայտվել էին տեղեկություններ վերոնշյալ ընկերության կողմից հնարավոր ստվերային շրջանառության մասին։