ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2...-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0...-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-6 մ/վ արագությամբ, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-ի գիշերը մկնվազի ևս 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ։ Ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ապրիլի 1– գիշերը եղել է -1–ից +1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։