ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։
Ավելի վաղ հայտնում էին մեկ զոհվածի մասին։ Տորնադոյի հարվածից ամենից շատ տուժել է Լիթլ Ռոքը` նահանգի վարչական կենտրոնն ու ամենախիտ բնակեցված քաղաքը։ Այնտեղ բազմաթիվ տներ են վնասվել կամ ավերվել։
Քաղաքապետ Ֆրենկ Սքոթը հայտնել է 24 հոսպիտալացվածների մասին։
Արկանզասի նահանգապետ Սառա Հաքաբի Սանդերսը արտակարդ դրություն է հայտարարել։
Նշենք, որ տորնադոյի հետևանքները վերացնելու համար ազգային գվարդիա է ներգրավվել։