Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. քաղաքապետարան

Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 14-ի։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
«Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Պատճառված անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ուղևորների ներողամտությունը։