Սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 8-10, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին կնվազի 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 8-10, երեկոյան՝ 0-2 աստիճան։