Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները ՌԴ

Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Մարտի 20-24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում:
«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ՌԴ սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», - նշում է Ռոսսելխոզնադզորը։
Նման խնդրանքով դիմելը պայմանավորված է ստուգման անբավարար արդյունքներով, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:
Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներից հետո։
Առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել. ՀՀ ՍԱՏՄ-ն պատասխանել է Ռոսսելխոզնադզորին