Քրգործեր չկան. Երևանի համար գնված ավտոբուսների հարցով քննություն է տարվում

Ավտոբուս
Մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսներ գնելու հնարավոր մեքենայություններն ու չարաշահումները հայտնվել են քննչական կառույցների տեսադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսների գնման ժամանակ չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Քրեական վարույթ դեռ չի հարուցվել, այս պահին ստուգվում է»,– ասացին կոմիտեից։

Հիշեցնենք` ԶԼՄ–ներից մեկը մարտի 30-ին հայտնել էր, որ չի բացառվում` չինական «Zhongtong» մակնիշի ավտոբուսների գնման գործով նոր կալանավորումներ լինեն։ Նշվում էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է «Zhongtong»–ը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են: 2022–ին հայտարարվել է նոր մրցույթ, որտեղ հաղթել է նույն ընկերությունը գրեթե նույն պայմաններով։ Սակայն արտարժույթի տատանումներով պայմանավորված` գինն ավելի քան 22 հազար դոլարով ավելացել է մեկ միավորի համար։ Ընդ որում` չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։
Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին. 80 վարորդ արդեն կարող են աշխատել