Իրանի քաղաքացին փորձել է մեթադոնով ներծծված 3 սրբիչ տեղափոխել Հայաստան. տեսանյութ

ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխելու փորձ կատարած քաղաքացին ձերբակալվել է։
Sputnik
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, որը փորձել է մեթադոնով ներծծված 3 սրբիչ տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացու վարքագիծը կասկածելի է թվացել։ Մաքսային ծառայողները մանրակրկիտ ուսումնասիրել են նրա ուղեբեռը և գտել 3 խոնավ սրբիչ։ Պարզվել է, որ դրանք ներծծված են մեթադոն տեսակի թմրանյութով։
ՊԵԿ–ից ընդգծում են, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը:
«Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, որոնցում լինում են նաև անձնական օգտագործման բազմաթիվ իրեր և հագուստ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է։
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներեն հայտնաբերել