80 տարի առաջ` 1943 թվականի մարտի 31-ին, ավարտվեց Ռժևի ճակատամարտը՝ Հայրենական մեծ պատերազմի ամենածանր և արյունալի մարտերից մեկը։
Խորհրդային զորքերն այս հատվածում կուտակել էին «Կենտրոն» խմբի զորքերի երկու երրորդը՝ թույլ չտալով օգտագործել դրանք Ստալինգրադի մերձակայքում:
1942 թվականի հունվարի 8-ից ավելի քան մեկ տարի արյունալի մարտեր մղվեցին։
Իրականացվեցին չորս ինքնուրույն հարձակողական գործողություններ։ 1943-ի մարտի 3-ին Ռժևն ազատագրվեց արևմտյան ճակատի զորքերի կողմից։ Պաշտոնական տվյալներով՝ 1942-1943 թվականներին Ռժևի մերձակայքում տեղի ունեցած մարտերում։
Ավելի քան մեկ միլիոն խորհրդային զինվոր և սպա զոհվեց։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռժևի ճակատամարտում ավելի քան 2 միլիոն մարդ է մահացել։