WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ամերիկյան «Wall Street Journal» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակիցը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով «Wall Street Journal»-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին:
«Դա ԱԴԾ-ի իրավասությունն է, արդեն եղել է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը, ավելացնելու բան չունենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան այս գործով համագործակցելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։
Պեսկովն ընդգծել է, որ մանրամասներն իրեն հայտնի չեն:
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 2 քաղաքացու, որոնք փողի դիմաց ծառայություն են առաջարկել Ուկրաինային
«Մանրամասներին չեմ տիրապետում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` դա հատուկ ծառայությունների իրավասությունն է, որոնք հենց լրտեսների դեմ են պայքարում»,-ասել է Պեսկովը, որին խնդրել են պարզաբանել, թե ինչ է նշանակում հանցանքի պահին բռնելը, երբ մարդը լրտեսության մեջ է մեղադրվում։
ԱԴԾ-ի տվյալներով` Գերշկովիչն ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքագրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։ Գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ ամերիկացուն ձերբակալել են Եկատերինբուրգում:
ՌԴ–ում ուկրաինական գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ–ն մանրամասներ է հայտնում