Կիև-Պեչորյան մայրավանքի ծխականները գնացել են կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցի` չնայած վանքից վտարելու սպառնալիքներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բլիժնեե զարուբեժիեն` հղում անելով ուկրաինական «Страна.иа»-ին։
Կիև-Պեչորյան մայրավանքում առաջին պատարագն անցկացվում է սովորական ռեժիմով, սկսվել է 6:30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) և շարունակվում է մինչև հիմա, ներկա են մի քանի հարյուր հավատացյալներ: «Տաճարը լի է մարդկանցով, դարպասները բաց են ուխտավորների և մեքենաների անցման համար»,– մեջբերում է ՌԻԱ Նովոստին կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տեղեկատվական-լուսավորչական բաժնի հաղորդագրությունը:
Կիև-Պեչորյան մայրավանքի շուրջ հակամարտության նոր փուլը սկսվեց վանքի վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու մասին Ուկրաինայի մշակույթի նախարարության ծանուցումից հետո, վանականներից պահանջում էին լքել մայրավանքը մարտի 29-ին: Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարեց, որ վանականները կարող են մնալ մայրավանքում` անջատողական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի անցնելու պայմանով:
Սակայն Կիև-Պեչորյան մայրավանքի միտրոպոլիտ Պավելը (Լեբեդ) հայտարարել է, որ մայրավանքի շուրջ շուրջ փոխզիջումներ չեն կարող լինել, միաբանությունը պայքարելու է մինչև վերջ։