ՀՀ–ն ուզում է օգտվել ICAO-ի գործիքակազմից. Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիկոլաս Ռալլոյին

Մհեր Գրիգորյան
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին և քննարկել ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետ
Գրիգորյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։
Նրանք պայմանավորվել են ինտենսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։
Գործարար շփումներ, համատեղ ծրագրեր. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին