ԵՏՀ-ն երկարաձգել է ֆիզանձանց համար ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը

Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ դրա քաշը գերազանցում է 31 կգ-ը, ապա պետք է վճարվի արժեքի 15% - ի չափով տուրք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը դեռևս կպահպանվի, ժամկետը երկարաձգվել է կես տարով՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) տելեգրամյան ալիքում։
«Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ուղեբեռով` տրանսպորտային բոլոր միջոցներով` բացառությամբ օդային, ինչպես նաև ոտքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ եթե ապրանքների արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ դրա քաշը գերազանցում է 31 կգ-ը, ապա անհրաժեշտ է վճարել տուրք արժեքի 15% - ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ թույլատրելի քաշը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար: