ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում մասնակցել են «Հիշատակի այգի» ակցիային

Ի հիշատակ պատերազմի տարիներին զոհված յուրաքանչյուր զինվորականի նախատեսվում է 27 մլն ծառ տնկել։
Sputnik
ՌԴ խաղաղապահ զորախումբի զինծառայողները ԼՂ–ում մասնակցել են «Հիշատակի այգի» միջազգային ակցիային, որը կայացել է ՌԴ խաղաղապահների տեղակայման կետում։
«Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ միասին ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առիթով 78 պտղատու ծառի տնկի են տնկել։ Ի հիշատակ պատերազմի տարիներին զոհված յուրաքանչյուր զինվորականի նախատեսվում է 27 մլն ծառ տնկել։