ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի կողմից. Լավրով

Սերգեյ Լավրով
Լավրովի խոսքով` Մոսկվան նույնպես կողմ է Իրանի դեմ ամերիկյան անօրինական պատժամիջոցների վերացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել Իրանի գործընկերոջ` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Մենք հերթական անգամ ուշադրության առանք ՆԱՏՕ–ի երկրների դիվերսիոն գիծը, որոնք արդեն վաղուց ներքաշվել են հակամարտության մեջ և դրա մեջ ավելի ու ավելի են ներքաշվում։ Կարծում եմ` դրանից այն կողմ արդեն տեղ չկա, և փաստացի կռվում են Կիևի ռեժիմի կողմից»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը։
ԱՄՆ–ն անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով
«Նման արտահայտությամբ վերջերս աչքի ընկավ մեր գործընկեր պարոն Բլինկենը` ելույթ ունենալով երեկ կամ նախանցյալ օրը` հայտարարելով, որ այժմ հրադադարը բխելու է ՌԴ շահերից, իսկ դա չի կարելի թույլ տալ։ Թե ինչի վրա է հիմնվում նման մակերեսային, ուղիղ ասենք, վերլուծությունը, դժվար է ասել։ Միակ ենթադրությունն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում կանգնեցնել այդ պատերազմը։ Այդ պատերազմում տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը, առաջին հերթին համաշխարհային ասպարեզում հերթական մրցակցին վերացնելու փորձերի տեսանկյունից` ի դեմս ՌԴ–ի»,– ասել է Լավրովը։
Նա նշել է նաև, որ Իրանի հետ «միջուկային գործարքի» վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է հանվեն, իսկ ԱՄՆ–ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում պետք է վերադառնա իր պարտավորություններին։
Մոսկվան և Թեհրանը առաջ կմղեն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ-ի մասին պայմանագրի կնքման գործընթացը