ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արխիվային լուսանկար
Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,– ասաց նա։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով:
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` Արցախ
ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։
Նշենք, որ նախորդ այցը եղել էր հունվարին։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։