Ինչպես է կահավորված «Վոլգա» զրահագնացքը. տեսաինֆոգրաֆիկա

Լրակազմը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, նորագույն տեխնիկայով և կրակ վարելու համար նախատեսված ապաստարաններ ունի։
Sputnik
ՌԴ զինվորականները ռազմական հատուկ գործողությունների գոտում երկաթգծի վերականգնման համար գործարկել են «Վոլգա» զրահագնացքը։
ՌԴ ԶՈւ «երկաթուղային հրեշների» մասին տեսաինֆոգրաֆիկա է ներկայացրել Sputnik Ближнее Зарубежье-ն։
Չնայած թվացող հնությանը՝ զրահագնացքները կարող են երկաթուղային ցանցում և դրա մերձակայքում արդյունավետորեն լուծել մարտական և օժանդակ խնդիրներ։
Ռուսական զրահագնացքներն ակտիվորեն օգտագործվել են 1990-ականներին և 2000-ականների սկզբին Կովկասում հակամարտությունների ընթացքում։ Այնուհետև դրանք մասնակցել են մի շարք զորավարժությունների։
ՌԴ ԶՈւ հրամանատարությունը արդեն իսկ կիրառել է դրանք Խերսոնից խաղաղ բնակիչների տարհանման ժամանակ և Տավրիայում պարեկություն իրականացնելիս։
«Վոլգա» զրահագնացքի անձնակազմը կարող է ինքնուրույն վերականգնել գնացքի շարժման ընթացքում հայտնաբերված ուղիների վնասվածքներն ու ականազերծել տեղանքի հատվածները:
Լրակազմը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, նորագույն տեխնիկայով և կրակ վարելու համար նախատեսված ապաստարաններ ունի։ Սպառազինության համալիրը հնարավորություն է տալիս զինծառայողներին գործել նույնիսկ ամենաբարդ պայմաններում։