Առճակատումը ոչ բարեկամական երկրների հետ երկար կտևի, համախմբում է պետք. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության նպատակներին քաղաքական ու դիվանագիտական ձևով Ուկրաինայի դեպքում հասնելն անհնար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լայն իմաստով պատերազմը, այդ թվում` հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ, ոչ բարեկամական երկրների հետ առճակատումը երկար կտևի և անհրաժեշտ է, որ հանրությունը համախմբվի նախագահի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հենց նման աննախադեպ համախմբում է նկատվում, Կրեմլում գերակա վստահություն են տեսնում կապված նրա հետ, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն։
Պեսկովը ընդգծել է նաև, որ հատուկ գործողության ավարտի հեռանկարների մասին եզրակացություն պետք է անեն մասնագետները, որոնք զբաղվում են այդ գործողությամբ, ավելի կոնկրետ` ՌԴ ՊՆ–ն։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՌԴ–ի նպատակները կարող են իրագործվել տարբեր ձևերով` քաղաքական և դիվանագիտական, կամ եթե դա այս պահին անհնար է (իսկ Ուկրաինայի դեպքում դա անհնար է, ցավոք), ապա ռազմական, այսինքն ռազմական հատուկ գործողության անցկացման միջոցով», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի կատարվեն նրա պահանջները. ապահովվի ՌԴ նոր շրջանների մարդկանց անվտանգությունն ու ընդհանուր առմամբ պետության անվտանգությունը։
Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։