Արյունալի հակամարտություն. 50 տարի առաջ ամերիկյան զորքը դուրս եկավ Հարավային Վիետնամից

Տարբեր գնահատականներով՝ այդ պատերազմում զոհվեցին 966 հազարից մինչև 3 միլիոն վիետնամցի զինվորներ և խաղաղ բնակիչներ։
Sputnik
1973 թվականի մարտի 29-ին վերջնականապես ավարտվեց ամերիկյան զորքերի դուրսբերումը Հարավային Վիետնամից։
Վիետնամի պատերազմը պաշտոնապես ավարտվել էր երկու ամիս շուտ. Փարիզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվել էր 1973 թվականի հունվարի 27-ին ՝ չորս տարվա բանակցություններից հետո:
Այդ պատերազմը ծնեց այսպես կոչված «վիետնամական սինդրոմ»՝ հասարակական զզվանք արտասահմանում ամերիկյան ռազմական գործողությունների նկատմամբ։
Աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել. Մեդվեդև
ԱՄՆ-ն Վիետնամում սարսափելի պատերազմական հանցագործությունների դիմեց: Նապալմի ու ֆոսֆորի կրակը գյուղեր այրեց։ Օգտագործվեց դիօքսին՝ այն ժամանակվա ամենաթունավոր նյութը։
Տարբեր գնահատականներով՝ այդ պատերազմում զոհվեցին 966 հազարից մինչև 3 միլիոն վիետնամցի զինվորներ և խաղաղ բնակիչներ, ԱՄՆ-ն շուրջ 58 հազար կորուստ ունեցավ։
Համաշխարհային պատերազմը ստացավ իր «Մոսկվա-23»-ը