ՔՊ-ն պաշտոնապես ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին

Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Անահիտ Մանասյանն այժմ գլխավոր դատախազի տեղակալն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նշենք, որ Անահիտ Մանասյանն այժմ գլխավոր դատախազի տեղակալն է։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն օմբուդսմենի թափուր պաշտոնում որոշել են առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։