Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Որպես վթարի պատճառ նշվում է արգելակային համակարգի անսարքությունը, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային:
Sputnik
Սաուդյան Արաբիայում ուխտավորների ավտոբուսը Մեքքա տանող ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում։ Նախնական տվյալներով՝ արգելակման համակարգի անսարքության պատճառով ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային և բռնկվել:
29 ուղևորներ տուժել են։ Նրանց մեծ մասը ծանր այրվածքներ է ստացել։