ՀՌՕ–ի մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

Վարժանք
Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 30 միավոր ռազմական և ավտոտեխնիկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքների շրջանակում մարտական հրաձգություն են իրականացնում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Անձնակազմը հրաձգային զենքից, մարտական մեքենաներից, ականանետներից և նռնականետներից կրակ է վարում պայմանական հակառակորդի կենդանի ուժի, թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օդային թիրախների ուղղությամբ։ Վարժանքներն անցկացվում են ցերեկային և գիշերային ժամերին», - նշված է հաղորդագրության մեջ:
Մոտոհրաձիգները ուսումնամարտական խնդիրներ են կատարում հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումների, ինչպես նաև անօդաչու ավիացիայի հաշվարկների հետ փոխգործակցությամբ:
Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ռուսական ռազմակայանի ավելի քան 300 զինծառայող, գործի է դրվել շուրջ 30 միավոր ռազմական և ավտոմոբիլային տեխնիկա:
Ռուսական բազայի հատուկջոկատայինները մարզումներ են անցկացրել Հայաստանի լեռներում
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական մեքենաների մեխանիկ-վարորդները կատարելագործում են բարձրլեռնային շրջաններում վարելու հմտությունները:
Շաբաթվա ընթացքում մեխանիկ-վարորդները` որպես շարասյան մաս, 10 կիլոմետրանոց երթ կկատարեն գիշերային ժամերին և մարտական մեքենաների վերանորոգման ու ստուգման նորմատիվներ կհանձնեն։
Մոտոհրաձգային ստորաբաժանումների մեխանիկ-վարորդների վարժանքին մասնակցում է ՀՌՕ-ի ավելի քան 120 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:
Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի ՀՕՊ–ները