Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ավելացնել միջուկային զենքի արտադրությունը

Կիմ Չեն Ին
Կիմ Չեն Ինը միաժամանակ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է մեծացնել միջուկային զենքի արտադրությունը, որպեսզիերկրաչափական պրոգրեսիայով ավելացնի դրա պաշարը: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական գործակալությունը։
Մարտի 27-ին Կիմ Չեն Ինը ղեկավարել է միջուկային զենքի ընդունումը և լսել Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ինստիտուտի զեկույցը վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի միջուկային զինված ուժերի որակական և քանակական ամրապնդման առաջընթացի մասին:
Նա առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել միջուկային զենքի կիրառմանը ցանկացած պահի և ցանկացած վայրում, ինչպես նաև հայտարարել է միջուկային ուժերի շարունակական ամրապնդման անհրաժեշտության մասին, որպեսզի գերազանցող հզորությունը թշնամիներին վախեցնի ու պաշտպանի ԿԺԴՀ-ի իշխանությանը, ժողովրդին ու հասարակարգը:
Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է հրթիռների պահեստ
Միևնույն ժամանակ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ, երկրի միջուկային ուժերի թշնամին հենց պատերազմն է և ընդհանրապես միջուկային աղետը, իսկ ԿԺԴՀ-ի իշխանությունը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության:
ԿԺԴՀ-ն վերջին շրջանում մի շարք զորավարժություններ է անցկացրել միջուկային սպառազինությունների համակարգերը ստուգելու համար:
ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն. որոշումները միանձնյա կայացնելու է Կիմ Չեն Ինը