ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ժամանակավորապես դյուրացրել է Վրաստանից բերվող մեքենաների ներմուծման և մաքսազերծման կարգը:
Ինչպես տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, Գոգավանի անցակետով ներմուծման համար հայտարարագրված մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մաքսազերծումը ապրիլի 2-ից մայիսի 31-ը հնարավոր կլինի իրականացնել նաև Վանաձոր քաղաքի արևելյան մաքսային վարչությունում:
Այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մեքենաների մեծ հոսքը դեպի Հայաստան։
Մաքսատանը հերթերից խուսափելու համար ներմուծողը ցանկության դեպքում կարող է Վանաձորում մաքսազերծման հայտ ներկայացնել։