Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևսկի շրջանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել մարտի 27-ին՝ ժամը 22:08-ին։ Նույն օրը ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժեր բազմակի արձակման հրթիռային համակարգի (РСЗО) գնդակոծության արդյունքում երեք մարդ վիրավորվել է։
Հրթիռի հարվածի հետևանքով ավերվել են բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկերը։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում էլ հայտարարել են, որ հակառակորդը շարունակում է խաղաղ բնակչությանը ռազմական ահաբեկչության ենթարկելու պրակտիկան:
«Մարտի 28-ի գիշերը Ուկրաինայի զինված կազմավորումները արձակել են կասետային հրթիռներ (MFOM AT2) Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի ուղղությամբ»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հրթիռների մի մասը որսացել և խոցել են հակաօդային պաշտպանության միջոցները, սակայն մեկ կասետային հրթիռ, այնուամենայնիվ, հասցրել է բացվել և գերմանական արտադրության հակատանկային ականներ նետել բնակելի տարածքում։