Բելառուսական կողմի նախաձեռնությամբ Մինսկն ու Մոսկվան պայմանավորվել են Բելառուսի Հանրապետության տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայել։ Ռուսաստանն արդեն Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիրը և օգնել է վերասարքավորել ինքնաթիռները:
ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի համար անորսալի «Իսկանդեր» գերձայնային հրթիռների հեռահարությունը՝ մինչև 500 կմ, բելառուսցի մասնագետներին թույլ է տալիս նշանառության տակ պահել Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ամբողջ տարածքը, էլ չենք խոսում Ուկրաինայի մասին։ Սու-24Մ-ի՝ ցերեկը և գիշերը ծայրահեղ ցածր բարձրությամբ, տեղանքը շրջանակելով թռչելու ունակությունը ռմբակոծիչը գրեթե անտեսանելի է դարձնում հակառակորդի ՀՕՊ միջոցների համար:
Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք մատակարարելու մասին վերջին հայտարարությունը արագացրեց ռուս-բելառուսական նախագծի իրականացումը: Մոսկվան ու Մինսկը անում են այն, ինչ Վաշինգտոնն ու նրա եվրոպացի դաշնակիցներն արել են տասնամյակներ շարունակ։
Պենտագոնը Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ավիաբազաներում հարյուրավոր B61 ջերմամիջուկային ռումբեր է պահում Ռուսաստանի վրա հնարավոր հարձակման համար։ Բելառուսը տակտիկական ջերմամիջուկային զենքի տեղակայման և կիրառման նույնպիսի իրավունքներ ունի։
Կիևի խամաճիկային ռեժիմը մարտի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Ռուսաստանի «միջուկային շանտաժին» դիմակայելու համար: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իրավունքի մասին. «Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ-ին ենթարկվող երկրների կոնգլոմերատ, մեր դեպքում խոսքը Միութենական պետության մասին է, որը պաշտոնապես ընդհանուր ռազմական դոկտրին ունի։ Ուստի խոսքը Միութենական պետության կողմից սեփական համապետական տարածքում ձեռնարկվող անվտանգության ապահովման միջոցների մասին է։
Բելառուսի ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն օրինական է։ Բելառուսի Հանրապետությունը ստիպված է արձագանքել հարևան երկրներում ՆԱՏՕ-ի կարողությունների զարգացմանը։ Բելառուսցի օդաչուների ուսուցումը, որոնք ունակ են հատուկ զինամթերքներով ինքնաթիռներ վարել, Բելառուսի տարածքում միջուկային մարտագլխիկների տեղակայումը միջազգային իրավունքին չի հակասում։