Բաքվում մահափորձ են կատարել ադրբեջանցի պատգամավորի դեմ

Բաքու
Պատգամավորը ստացել է երկու հրազենային վնասվածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Բաքվում մահափորձ է կատարվել Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Musavat.com կայքին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա վրա կրակել են այն տան մոտ, որտեղ նա ապրում է։ Նշվում է, որ պատգամավորը ստացել է երկու հրազենային վնասվածք։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Ֆազիլ Մուստաֆան հոսպիտալացվել է։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է պատգամավորի վրա հարձակման փաստը:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, պատգամավորի վրա հարձակվող մարդը որոնվում է։