Telegram–ով մարիխուանա իրացրած երիտասարդը ձերբակալվել է Երևանում. տեսանյութ

Երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 33 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 48 գրամ քաշով։
Sputnik
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորել են Telegram հավելվածով մարիխուանա իրացրած մի երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` կենտրոնական գերեզմանատան մոտ ոստիկանները նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի ուղևորը, իրավապահներին տեսնելով, դիմել է փախուստի։
Ոստիկանները պարզել են, որ վարորդը և ուղևորը Telegram հավելվածով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։
Երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 33 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 48 գրամ քաշով։
Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Էյֆորիայից մինչև հոգեբուժարան․ ինչպես է «Կրիստալը» հոգեկան խանգարման պատճառ դառնում