ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-ին, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 27-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 13-15, երեկոյան՝ 8-10 աստիճան։