Յուրի Գագարինի մահվան վայրը. առաջին անգամ լուսանկարներ են հրապարակվել

Յուրի Գագարին
Լուսանկարներն արվել են աղետից անմիջապես հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գիտատեխնիկական փաստաթղթերի արխիվը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Յուրի Գագարինի մահվան վայրը: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գիտատեխնիկական փաստաթղթերի ռուսական պետական արխիվն առաջին անգամ է լուսանկարներ հրապարակում ավիավթարի վայրից», - նշված է արխիվի Telegram-յան ալիքում:
Յուրի Գագարինը մահացել է 1968 թվականի մարտի 27-ին ավիավթարի հետևանքով։ Առավոտյան նա հրահանգիչ, ռազմական օդաչու Վլադիմիր Սերյոգինի հետ օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՄԻԳ-15ՈւՏԻ ուսումնամարզական կործանիչով։ Մի քանի րոպե անց Գագարինը զեկուցել է, որ կատարել է վարժությունները և օդանավակայան վերադառնալու թույլտվություն է ստացել։
Դրանից գրեթե անմիջապես հետո նրանց ինքնաթիռն ընկել է Նովոսյոլովո գյուղի մոտ՝ Կիրժաչի և Վլադիմիրի շրջանի Պոկրովի մոտակայքում։ Չնայած բազմաթիվ վարկածներին` աղետի ճշգրիտ պատճառները մինչ օրս հայտնի չեն:
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը