ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Սիսիան և Անի համայնքներում երեկ` մարտի 26–ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Երկու համայնքներում էլ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
Շիրակի մարզի Անի համայնք
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե
Հայաստանի Հանրապետական կուսակցություն-2553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։
Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։
Նշենք, որ Շիրակի Անի խոշորացված համայնքում գործել է 20 ընտրատեղամաս, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ 41: Սիսիան համայնքում ընտրողների թիվը մարտի 19 - ի դրությամբ 22 880 է, Անի համայնքում՝ 15 918: