Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում

Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում
Նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության։
2023-2024 թթ. նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում, որն իրականացնելու են Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով։
Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում
«Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ԿԳՄՍ պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2-րդփուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2023 թվականի պեղումները նախատեսվում է իրականացնել նաև ապրիլ ամսին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2021 թվականին հայտարարել էր, որ պետք է վերականգնվի Դվին մայրաքաղաք–հուշարձանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 121 մլն դրամ է։