Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանում պայթյուն է տեղի ունեցել. հայտնի է պատճառը

Պայթյունի հետևանքով կան տուժածներ, սակայն որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անօդաչու թռչող սարքի անկումը:
«Տեղի է ունեցել զինամթերքով անօդաչու թռչող սարքի անկում»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով մասամբ վնասվել է երեք բնակելի տուն, 3 մարդ վնասվածքներ է ստացել։
Առողջապահության նախարարության տեղեկություններով` տուժած բնակիչներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել հենց տեղում, երկրորդին հոսպիտալացրել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Եվս մեկ մարդ ավելի ուշ ինքնուրույն է դիմել հիվանդանոց։
Տեղում շարունակում են աշխատել բոլոր օպերատիվ ծառայությունները, տարածքը սահմանազատվել է։ Շեշտվում է, որ այժմ բնակչության և ենթակառուցվածքների անվտանգության համար սպառնալիք չկա։