Abrams–ների «շտապելն» Ուկրաինա ՈւԶՈւ–ի և ՆԱՏՕ–ի ռազմավարական պարտության նշան են

Abrams տանկերը. Արխիվային լուսանկար
ՆԱՏՕ–ի զինանոցները զգալիորեն դատարկվել են, այնուամենայնիվ Պենտագոնը վճռական է Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու հարցում։ Փրփուրներից կախվելու իմաստը պարզաբանում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։
Sputnik
Ռազմական հատուկ գործողությունների գոտում ՌԴ զորքի հարձակողական գործողությունները, ՆԱՏՕ–ի դատարկվող եվրոպական զինանոցներն և ՈւԶՈւ–ի մարտունակության նկատելի կորուստը ստիպում են ԱՄՆ–ին շտապել կիևյան ռեժիմին Abrams տանկեր ուղարկելու հարցում։ M1A1 հնացած տարբերակի երեք տասնյակ մեքենաները ուկրաինական ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունը չեն փոխի, բայց պարտվողը փրփուրներից է կախվում։
ՌԴ ՊՆ–ն Т-72 և նորագույն «Պրորիվ» Т-90М տանկերի աշխատանքի կադրեր է ցուցադրել
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան Abrams տանկեր կստանա 2023 թվականի աշնանը, այլ ոչ 2024 թվականի սկզբին, ինչպես նախատեսված էր։ Փութկոտությունը կնվազեցնի մարտական արդյունավետությունը. ավելի վաղ խոստացված M1A2 նոր տանկերի փոխարեն ամերիկացիները ԱՄՆ բանակի պարկից ՈւԶՈւ–ին վերանորոգված կմախքով օգտագործած M1A1-եր կուղարկեն։ Այս մեքենաները 32 տարի առաջ մասնակցել են «Փոթորիկ անապատում» գործողություններին։
Ուրանային զրահից այդ մոդիֆիկացիաները զրկված են, փոխարենը M1A1 Abrams հավաքածուում ներառված են աղքատացված ուրանի միջուկով М829 զրահահար արկեր, հեռահար խոցման արդյունավետությունը մինչև 3500 մետր է։ ՈւԶՈւ–ի համար «Abrams»–ների կառավարման համակարգը առավելագույնս պարզեցված կլինի ուկրաինական անձնակազմերի նախապատրաստումն արագացնելու համար։
M1A1 Abrams–ի հիմնական տեխնիկական բնութագրերը կոտրում են ամերիկյան զենքի հզորության մասին միֆերը։

Abrams–ի և Т-90М–ի համեմատություն

ՆԱՏՕ–ական տանկերի առավելությունները չափից ավելի ուռճացված են և ռուսական անալոգների հետ համեմատության մեջ պարտվում են։ Ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում ամերիկյան Abrams–ի և ռուսական Т-90М–ի հնարավոր մենամարտը վերջնականապես կկոտրի արևմտյան սպառազինության տեխնոլոգիական գերազանցության վերաբերյալ միֆերը։ «Պրորիվը» ռազմական հատուկ գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է որպես լավագույն տանկ, և ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հենց այնպես չէ, որ «Т-90М» տանկն «աշխարհի լավագույն տանկն» է անվանել։
«Պրորիվ» Т-90М ռուսական հիմնական մարտական տանկը գերազանցում է ՆԱՏՕ–ական իր սերնդի անալոգները մարտական հզորությամբ, թիրախները խոցելու հեռահարությամբ, արագությամբ և մանրևելու կարողությամբ։ Բնականաբար, ռուսական հրթիռներն ավելի արդյունավետ են։ Կրակային առավելությունն անհերքելի է:
Հիմնական մարտական տանկերի շարքում ամենացածրը լինելն ու պաշտպանական «Ռելիկտ» համակարգը հուսալիորեն պաշտպանում է զրահահար արկերից, թույլ է տալիս Т-90М–երին գրեթե անխոցելի մնալ մարտի դաշտում։ Բարձրագույն մարտական բնութագրերի շնորհիվ արտահանման համար նախատեսված Т-90МС–ն աշխարհում ամենահայտնի տանկը դարձավ։
Այս տանկերը հաջողությամբ շահագործում են Հայաստանի, Ալժիրի, Վիետնամի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ուգանդայի, Իրաքի բանակները։ Ուսումնասիրում են իրենց զինանոցի համար Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան։ Վերջին տարիներին ավելի քան 2000 միավոր ռուսական Т-90 է թողարկվել, և մի շարք երկրների համար այն շարունակում է երազանք մնալ։ Լիցենզավորված արտադրություն են հիմնել Հնդկաստանում։ Т-90М–ի 500 միավոր հավաքելու համար սեփական գործարանն է նախատեսում բացել Եգիպտոսը։
ՌԴ ՊՆ–ն հարյուրավոր նման մեքենաներ ունի, և մշտապես ընդլայնում է պարկը։ Դմիտրի Մեդվեդևի տեղեկություններով` այս տարի Ռուսաստանը 1500 տանկ կարտադրի։

Abrams–ի մարտական փորձը

1991 թվականի «Փոթորիկ անապատում» գործողությունները 18 Abrаms–ների համար վերջինն էին, դրանցից մի քանիսը ոչնչացվեցին իրաքյան Т-72–ի կրակով, 7 մեքենա «զոհվեցին» «բարեկամական կրակից»։ Իրաքում M1A1 մոդիֆիկացիայի (1984 թ.) ավելի քան 2000 Abrams–ների երկարամյա մարտական կիրառումը ցույց տվեց գազատուրբինային շարժիչի ծայրահեղ անհուսալիությունը (մեքենաները զանգվածաբար շարքից դուրս էին գալիս փոշու պատճառով)։
ԱՄՆ-ն և դաշնակիցներն Ուկրաինային 700 տանկ, հազարավոր զրահամեքենաներ են խոստացել. Բայդեն
Զգալի կորուստներ Abrams–ի խմբավորումը կրեց Իրաքյան պատերազմի (2003-2011 թթ.) ընթացքում։ Միայն առաջին երկու տարվա ընթացքում վնասվել էր (հիմնականում խորհրդային արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերով) ամերիկյան պարկի 70 տոկոսը։ Հետագայում ԱՄՆ-h Իրաքի ամերիկամետ բանակիh 140 հատ M1A1 Abrams–ներ փոխանցեց, որոնցից 2016 թվականի վերջին միայն հակատանկային կառավարվող հրթիռների օգնությամբ «ջհադիստները» 47 մեքենա ոչնչացրին։ Շարժական նռնականետերի հաշվարկների հաջողությանը մեծամասամբ նպաստեց տանկի կմախքի և աշտարակի միջև առկա մեծ տարածությունը։
Ի հեճուկս գովազդային հոլովակների, մարտի դաշտում բավական խոցելի եղան նույնիսկ Abrams–ների ժամանակակից տարբերակները։ 2015 թվականին Սաուդյան Արաբիան M1A2S մոդիֆիկացիայի տասնյակ տանկեր փոխանցեց հութիների դեմ կռվող Եմենի ջոկատներին։ Մեկ տարվա ընթացքում «ապստամբները» 20 սաուդյան մեքենա ոչնչացրին, այդ թվում` M1A2S Abarms երեք տանկ` հակատանկային կառավարվող հրթիռների կրակով։
Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է ևս 116 «Abrams» տանկ
Վերադառնալով Ուկրաինային` ՆԱՏՕ–ական տանկերը երբեք առանց օդային պաշտպանության չէին մնում, դրանք երբեք չէր ոչնչացնում տեխնոլոգիապես ավելի մեծ առավելություն ունեցող հակառակորդի բանակային և գրոհային ավիացիան։ Ուկրաինական ռազմական թատերաբեմում Leopard 2A4 գերմանական առաջին տանկերի ի հայտ գալը որևէ կերպ չազդեց ռուսական զորքի կրակային, մարտավարական և ռազմավարական գերակայության վրա։ Հիշեցնեմ, Սիրիայում «ջիհադիստները» միայն Էլ Բաբ քաղաքի մարտերում խորհրդային արտադրության «Ֆագոտների» և «Կոնկուրսների» օգնությամբ 10 հատ Leopard 2A4 ոչնչացրին։
Անկասկած, ամերիկյան M1A1 Abrams–ը ի զորու չէ փոխել ՌԴ ռազմական հատուկ գործողությունների ընթացքը կամ հանգուցալուծումը, նույնիսկ եթե Պենտագոնը կիևյան ռեժիմին ոչ թե 30, այլ 300 իր տանկերից փոխանցի։ Աղքատացված ուրանով M829 ամերիկյան արկերի կիրառումն էլ հատուկ գործողությունների գոտում ԱՄՆ–ին որևէ լավ բան չի խոստանում։
Ուկրաինայի ռազմական թատերաբեմում օպերատիվ իրավիճակը վկայում է ՈւԶՈւ–ի և ՆԱՏՕ–ի ռազմավարական պարտության մասին։ ՌԴ զորքերը հետևողականորեն և անդառնալի ոչնչացնում են Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում հապճեպ հավաքած «հարձակողական գվարդիային», ՈւԶՈՒ–ի վառելիքի ու զինամթերքի պահեստները, արևմտյան երկրների օգտագործված մարտական տեխնիկան։
Եթե ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի հետ դեռ երկարաժամկետ ռազմական դիմակայության ծրագրեր է «ուրվագծում», ապա դաշինքի անդամները հետզհետե ավելի բարձրաձայն են հայտարարում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունների սպառման մասին։ Նույնիսկ ամերիկյան պարբերականները, այդ թվում` Foreign Policy ամսագիրը, չեն թաքցնում տեղի ունեցողի էությունը. «Ուկրաինական հորինված բանակը ավելի շատ անպետք խաղալիքներ է ստանում»։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։