Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհ. արխիվային լուսանկար
Անցակետը փակվել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետը փակ է որոշ տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար»,–ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ անցակետի փակման պատճառը եղանակային պայմանների վատթարացումն է։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։