ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը

ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը
ԶՈւ ԳՇ պետը պատվոգրերով և արժեքավոր նվերներով է պարգևատրել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անցկացվող նոր ձևաչափով վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են իրենց 25-օրյա ծառայությունը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։
Էդվարդ Ասրյանը պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին
Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Հիշեցնենք` նախկինում հավաքները երեք ամիս էին տևում, 2022 թվականի հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ որոշել են ժամկետը կրճատել և պահեստազորայինների հավաքները կազմակերպել 25 օր. 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։