Ուկրաինայի ոստիկանությունն ուղղափառ քահանային ձերբակալել է անմիջապես պատարագի ժամանակ, հավատացյալների աչքի առաջ։
Ինչպես հայտնում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, միջադեպը տեղի է ունեցել Չեռնովիցկայա մարզում։ Տիրոջ համբարձման վանքն ուզում են ուժով խլել և հանձնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն։
2022 թվականին Ուկրաինայի իշխանությունները, Ռուսաստանի հետ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) կապը մատնանշելով, Ուկրաինայի տարբեր շրջաններում որոշեցին արգելել ՈւՈւԵ–ի գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ մտցվեց Ուկրաինայում այն արգելելու մասին։ ՈւՈւԵ–ի հոգևորականության որոշ ներկայացուցիչների նկատմամբ պետական պատժամիջոցներ սահմանվեցին։
Մեդվեդչուկը Ռադայի պատգամավոր է, հայտնի է որպես ուկրաինացի քաղաքական գործիչ, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում։ Նա միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը։ Մեդվեդչուկը Ռուսաստանի հետ անդրկուլիսային հարաբերություններ երբեք չի ունեցել։