Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ մարտի 21-ից 23-ը երեք համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել՝ այցելելով Ստեփանակերտի 12 դպրոցներ։
Այցի ընթացքում ավելի քան 2600 պարենային փաթեթ է փոխանցվել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։
Զինծառայողները և կամավորները 220 փաթեթ են հանձնել արվեստի դպրոցի անձնակազմին և տարբեր հասարակական կազմակերպություններին` Փախստականների միությունը, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքին, Աֆղան վետերանների միությանը և Հայ-ռուսական կազակական միությանը: