Նախախաղային մարզում. Հայաստանի հավաքականը պատրաստվում է Թուրքիայի հետ խաղին

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է մարտի 25-ին։
Sputnik
Թուրքիայի թիմի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Sputnik Արմենիան ներկա է եղել մարզմանը։
Մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Թուրքիայի դեմ խաղին, որը կայանալու է մարտի 25–ին` ժամը 21։00-ին։
Հայաստան–Թուրքիա խաղն ու սև շուկան. ինչո՞ւ են տոմսերը շուտ սպառվել
Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։
Հայաստան–Թուրքիա խաղին թուրք երկրպագուներ չեն լինի. ՀՖՖ